Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնում Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին

Սերժ Թանկյանը կոչ է անում ազատ արձակել Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտիով նկարած երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին, որոնց Ադրբեջանում սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ դեկտեմբերի 10-ի կապակցությամբ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կոչին, որով պահանջվում է ազատ արձակել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:

«Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Իհարկե, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ․ միայն Ադրբեջանի նման կոռումպացված և ձախողված երկրում»,- Ֆեյսբուքում գրել է Թանկյանը։

Մեկնաբանել