Քաղաքացիական պայմանագիրը, Լուսավոր Հայաստանը և Հանրապետությունը միասին կգնան 2017

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն այսօր ազդարարեցին իրենց համատեղ գործունեության մեկնարկը։ Նրանք միասին կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա նաև Երևանի ավագանու ընտրությանը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ միմյանց կոշտ քննադատող Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն ասում են, որ դա արել են ավելի լայն համագործակցության ճանապարհին։ Դեռ հայտնի չէ, թե ով է գլխավորելու այս ուժերի նախընտրական ցուցակը։

Մեկնաբանել