Մոսկվան և Բաքուն «բարդ բանավեճերի հանգեցնող» հարցեր են լուծել․ Ռոգոզին

Մոսկվան և Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ բանավեճերի էին հանգեցնում․ այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որն Ադրբեջանում է՝ մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին։

«Մենք շատ ժամանակ ծախսեցինք բանակցությունների վրա, հանեցինք մի շարք հարցեր, որոնք բարդ բանավեճերի էին հանգեցնում»,- «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոգոզինը։

Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովն իր հերթին նշել է, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»։

«Ռուսաստանը ոչ միայն տնտեսական գործընկեր է, այլև տարածաշրջանային անվտանգության երաշխավոր։ Ռուսաստանը ջանում է, որ ամենուր խաղաղություն լինի, չլինի միջամտություն երկրների ներքին գործերին»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը։

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքու այցի մասին ավելին՝ Բաքուն Մոսկվայից ակնկալում է իր դեմ «Իսկանդեր»-ների չկիրառման երաշխիք․ «Նեզավիսիմայա գազետա» և Ռոգոզինը Ալիևին կբացատրի՝ ինչու է Մոսկվան Երևանին «Իսկանդեր» մատակարարել:

Մեկնաբանել