Ղարաբաղում 3,4 տոկսով նվազել է աղքատությունը, Հայաստանում այն անփոփոխ է

2015թ․ Արցախում աղքատությունը նվազել է 3․4 տոկոսով և կազմել 22․8 տոկոս։ Հայաստանում աղքատությունը 2015թ․ կազմել է 29․8 տոկոս՝ 7 տոկոսով ավելի, քան Ղարաբաղում։ Հայաստանում 2015թ․ աղքատության մակարդակը անփոփոխ է մնացել 2014թ․ համեմատ։

Լեռնային Ղարաբաղի Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է 2015թ․ տնային տեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները: Ըստ այդմ՝ ԼՂՀ-ում աղքատ է բնակչության 22.8 տոկոսը, որից ծայրահեղ աղքատ՝ 6.5 տոկոսը։ 2014թ. համեմատ 2015թ. Արցախում աղքատությունը նվազել է 3.4 տոկոսով: Հայաստանում 2015թ․ աղքատությունը կազմել է 29․8 տոկոս՝ 7 տոկոսով ավելի, քան Ղարաբաղում։

ԼՂՀ-ում աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 35 881 դրամից։ Այնուամենայնիվ, տնային տնտեսությունների հարցման մասնակիցներն ասել են, որ ամսական գոյատևելու համար մեկ շնչի հաշվով անհրաժեշտ է 54 052 դրամ։

ԼՂՀ-ում լավ ապրելու համար հարցվածները նշել են, որ մեկ մարդու հաշվով ամսական անհրաժեշտ է 126 930 դրամ․ ի դեպ Հայաստանում մարդիկ նշել են կրկնակի ավելի գումար՝ 250 000 դրամ։

Մեկնաբանել