Ավտոմեքենաների տեխզննման կտրոնները կվերացվեն, առաջարկել է տրանսպորտի նախարարը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարությանն է ներկայացրել փաթեթ, որով առաջարկվում է վերացնել ավտոմեքենաների տեխզննման կտրոնները։ Այս մասին նախարարն այսօր հայտարարեց իր հրավիրած տարեվերջյան մամուլի ասուլիսին.

«Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն հետևելու են՝ ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե՞ պարզապես գնել են կտրոնը»,- հայտարարեց Վահան Մարտիրոսյանը։

Մեկնաբանել