2015-ին գործազրկությունը Հայաստանում ավելացել է 1%-ով

2015-ին Հայաստանում գործազուրկները աշխատանք փնտրելու համար ամենից շատ (40%) դիմել են բարեկամների, ծանոթների օգնությանը։ Գործազւորկների 24%-ը դիմել է անմիջապես գործատուին, և միայն 7%-ն է դիմել զբաղվածության պետական ծառայություններին։

Ազգային վիճակագրական ծառայության՝ դեկտեմբերի 30-ին հրապարակած Հայաստանում աշխատաշուկայի 2015-ի վիճակագրության համաձայն՝ 2015-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում գործազուրկ է եղել 242 100 մարդ։ Գործազրկության մակարդակը 2015-ին աճել է 1%-ով և կազմել 18,5%:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության՝ մարդկանց 42%-ը գործազրկությունը համարել է Հայաստանի ամենակարևոր խնդիրը ։

ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015-ին գործազուրկների մեջ ամենամեծ խումբը կազմել են երիտասարդները՝ 25-34 տարեկանները՝ 28.6%, և 15-24 տարեկանները՝21.5%։

Յուրաքանչյուր 4-րդ գործազուրկ կամ գործազուրկների 28%-ը ունեցել է բարձրագույն կամ հետբուհական կրթություն։ Իսկ ընդհանրապես գործազուրկների գրեթե կեսը՝ 41%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն է ունեցել։

Գործազուրկներն աշխատանք փնտրելու համար ամենից շատ (40%) դիմել են բարեկամների, ծանոթների օգնությանը, այնուհետև գործազուրկների 24%-ը դիմել է անմիջապես գործատուին։ Գործազուրկների միայն 7%-ն է դիմել զբաղվածության պետական ծառայություններին։ Ընդհանուր առմամբ աշխատանք չունեցողների և փնտրողների միայն 3%-ն է մասնակցել հարցազրույցների և մրցույթների, թեստ հանձնել։

Գործազուրկների 28%-ը պատրաստ է մեկնել արտերկիր աշխատելու համար, իսկ 17%-ը պատրաստ է ցանկացած տեղափոխության։ Այնուամենայնիվ, գործազուրկների 45%-ը պատրաստ չէ տեղափոխության։

Մեկնաբանել