2017-ի տանկային բիաթլոնը կանցկացվի Հայաստանում

2017-ի տանկային բիաթլոնը տեղի կունենա Հայաստանում՝ մարտին։

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը, հաղորդում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են Հայաստանի լեռներում մասնակցել տանկային բիաթլոն, որը տեղի կունենա մարտին, հաղորդում է։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմը «Ալագյազ» բարձրալեռնային պոլիգոնում սկսել է 2017թ․ բանակային միջազգային խաղերի Տանկային բիաթլոնի ընտրական փուլի նախապատրաստական զորավարժությունները։

Դասընթացներն ներգրավված է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայող և 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում ` T-72B տանկեր։

2014-ին մերձմոսկովյան Ալաբինո քաղաքում անցկացված բիաթլոնին հայ տանկիստները գրավել էին երկրորդ տեղը։  2016-ի բիաթլոնում հայ տանկիստները զբաղեցրել էին 9-րդ տեղը։