Հայտնի է դարձել 19-ամյա զինծառայող Սարգիս Ափինյանի մահվան պատճառը

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ հայտնի է դարձել պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող Սարգիս Ափինյանի մահվան պատճառը։

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հունվարի 26-ին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել էր: Նա տեղափոխվել էր զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել