Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր ժամանակավորապես չեն կիրառվի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:

Մեկնաբանել