Դիտորդներ կլինեն մոտ 1750 ընտրատեղամասում՝ 1980-ից

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հայաստանի 1980 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Դիտարկվող տեղամասերն ընդգրկում են Հանրապետության՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 90 տոկոս տարածքը։

Այս մասին այսօր հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը՝ Երևանում հրավիրված ասուլիսին։ Ապրիլյան ընտրություններում դիտորդների, այդ թվում՝ սփյուռքահայերի մասնակցության մասին ասուլիսին մասնակցում էին Վահե Կեուշգուերյանը (ImpactHub Yerevan), Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ), Սարգիս Շահինյան ( Depop Institute for Governance):

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Սփյուռքում մեծ հետարքրություն կա հայաստանյան ընտրությունների նկատմամբ․ «2700 դիտորդից, որ մենք խոսում ենք, մոտ 250-ը սփյուռքահայեր են, իսկ մնացածը գրանցված են Հայաստանի Հանրապետությունում»։

Ըստ Գրիգորյանի՝ սփյուռքահայերից շատերը չեն կարողանում գալ որպես դիտորդ նաև ֆինանսական խնդիրների պատճառով։ «Նույն ինքնաթիռի գնի հետ կապված արդեն խոչընդոտներ են առաջ գալիս։ Ամենապարզ օրինակը՝ Վրաստանից մենք կարողացանք շատ կարճ ժամանակում արդեն 150 քաղաքացի մոբիլիզացնել, որովհետև Վրաստանից ծախսերն ավելի էժան են լինում մարդկանց մասնակցության համար։

Գրիգորյանի հաշվարկով՝ դիտորդները կկարողանան մոտավոր 1750 ընտրատեղամասում ներկա լինել, և նրանց թիվը կհասնի մոտ 3500-ի․ «Հայաստանում կա 2000 ընտրատեղամաս, բայց պետք է հաշվի առնել, որ այն 1750-ում, որտեղ ներկա են լինում դիտորդները, փակում են բնակչության 90 տոկոսը կամ ընտրողների 90 տոկոսը»։

Ասուլիսին հարց հնչեց, թե ինչու Ռուսաստանի հայերը ավելի քիչ մասնակցություն են ունենում ընտրությունների դիտարկման գործին։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն, Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Վարդան Մարաշլյանը նշեց, որ 0171Ռուսաստանի հայությունը սովոր չէ նման տեսակի մասնակցության, սովորաբար իրենք ոչ Ռուսաստանում են մասնակցում նման բաների, ոչ էլ Հայաստանում»։ «Ինստիտուցիոնալ առումով Փետրվարի 28-ին Մոսկվայում անցկացնելու ենք ֆորում և ներկայացնելու ենք «Քաղաքացի դիտորդ» առաքելությունը, որպեսզի հատկապես այն երիտասարդները, որոնք ուզում էին միանալ, որոշումը կայացնեն և մասնակցեն»,- ասաց Մարաշլյանը։
Նա ընգդծեց, որ Ռուսաստանի հայերն անտարբեր չեն հայրենիքի նկատմամբ, և շատ ակտիվ արձագանքեցին ապրիլյան դեպքերին․ «Մենք տեսանք շատ լուրջ շարժում, հատկապես երիտասարդության մեջ։

ImpactHub Yerevan-ի հիմնադիր Վահե Կեուշգուերյանը նշեց, որ իրենց աշխատանքը պարտականություն է․ «Արդար ընտրությունը մեր բոլորի պատրականությունն է։ Շատ կարևոր է ցույց տալ, որ մեր հետաքրքրությունը քաղաքական չէ։ Ով հաղթեց, անկարևոր է»։

Մեկնաբանել