Արցախի ՊՆ-ն հերքում է «Մարտունու ուղղությամբ հայկական շտաբի ոչնչացման» մասին լուրը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը։

Արցախի ՊԲ-ն դրանք որակում է հորինվածքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված»,- ասված է հաղորդագրությունում: