Արտաշար. դպրոցում քարոզչական նյութեր են բաժանել

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցում բաժանում են Ծառուկյան դաշինքով առաջադրված թեկնածու Սաիդ Ավդալյանի թռուցիկները։ Համայնքի բնակիչներից մեկը ՍիվիլՆեթին տեղեկացրել է, որ ազգությամբ եզդի թեկնածուի քարոզչությունը դպրոցում իրականացրել է դպրոցի եզդիերենի ուսուցիչը՝ Դուքոյան ազգանվամբ։

Դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, կազմակերպիչ Լարիսա Պետրոսյանը ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններից նախ զարմացավ, ապա նշեց, որ իրենց դպրոցում քարոզչություն երբևէ չի իրականացվել։ Եզդիերենի ուսուցչի վերաբերյալ հիշատակմանը Պետրոսյանը պատասխանեց. «Ինչպես կարող է դասի ժամանակ երեխաներին ինչ-որ բաներ բաժանել, ես կփորձեմ աշխատանքային օրերին նրանից ճշտել»։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն։

Մեկնաբանել