Մարտի 23-ի դրությամբ՝ 2.564.795 միլիոն ընտրող. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. 

քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.795, որից՝

– ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 20.387,
– հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 646»,- ասվում է հաղորդագրությունում: