Ռեժիսոր Դևիդ Մակքենզին առաջարկել է Հայաստանում կինոդպրոց հիմնել

Շոտլանդացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Մակքենզին դիմել է Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանում կինոյի դպրոց հիմնելու հարցով․ այս մասին կառավարության մարտի 23-ի նիստին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա նշել է, որ Հայաստանում բացվող կինոդպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոդպրոցի գործընկեր։ Նախատեսվում է, որ կինոդպրոցի հիմնման արդյունքում կկատարվի 5 միլիոն դոլարի ներդրում։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու անհրաժեշտության դեպքում ռեժիսորին հրավիրել Հայաստան՝ բանակցությունների։

Դևիդ Մակքենզին շոտլանդացի ռեժիսոր և սցենարիստ է։ Sigma Films կինոընկերության համահիմնադիրն է, նկարահանել է 9 գեղարվեստական ֆիլմ։ Նրա ստեղծագործական ոճը բազմաժանր է։

Մեկնաբանել