ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մարտի 23–ին վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով կան վիրավորներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վթարի հետևանքով 10 զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ:

Մյուս վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Մեկնաբանել