Սամվել Բաբայանը երկու ամսով կալանավորվել է

Դատարանը Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունել։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Սամվել Բաբայանը հրապարակային հայտարարում էր, որ աջակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։

Լուսանկարում՝ ԼՂ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը առաջնորդում է Ստեփանակերտում տեղի ունեցող ռազմական շքերթը (1999):

Մեկնաբանել