Թանկյանը, Էգոյանը, Խանջյանը և Նազարյանը՝ Արցախում

Մշակույթի սփյուռքահայ հայտնի գործիչներ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն և Էրիկ Նազարյանը ապրիլի 3-ին այցելել են Արցախ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, որն ուղեկցում է նրանց։

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանը ժամանել էին Հայաստան դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները։

Ապրիլի 3-ին Ստեփանակերտում նրանք հանդիպում ունեցան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո ասուլիս հրավիրեցին և կոչ արեցին աշխարհի ավեստագետներին գալ Արցախ, դառնալ խաղաղության, համերաշխության գործընկերներ, կապ հաստատել Արցախի արվեստագետների հետ։ Կինոռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո ստեղծված վիճակի մասին։

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը պատասխանելով լրագրողների հարցին ու անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում իրենց դիտորդական առաքելությանը, ասաց, որ իրենց համար արդյունքները զարմանալի չեն։ Սերժ Թանկյանն ասաց՝ ընտրության արդյունքներից հուսախաբվել է, քանի որ մի կուսակցությունը շարունակում է մեծ ուժ ունենալ երկրում։

Մկրտիչ Կարապետյան, Արցախ

Մեկնաբանել