Չինաստանը Հայաստանին 200 շտապ օգնության մեքենա կնվիրի

Չինաստանի կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի՝ նախկին 88-ից բացի․ կառավարության այսօրվա նիստին այս մասին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարությունը հավանություն է Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագրին: Այդ մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը: Նախկինում ՉԺՀ-ի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է ՀՀ մարզերի միջև:

Էդվարդ Նալբանդյյանը տեղեկացրեց, որ մեքենաները Հայաստանում կլինեն աշնանը։

2012թ, Չինաստանի կառավարությունը 250 ավտբուս էր նվիրաբերել է Երևան քաղաքին։

Մեկնաբանել