Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող։ Եզրափակչում գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը գավաթի հանձնմանը մասնակցեց Հայաստանի դրոշով։

Հաղթանակի առիթով Մխիթարյանին շնորհավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը.

«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։ Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»,- ֆեսյբուքի իր էջում գրել է նա:

Մխիթարյանին շնորհավորել է նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հայազգի Յուրի Ջորկաեֆը։ Այդ օրն ինձ ասացիր, որ մի օր դու էլ կնվաճես Գավաթը: Դու արժանի ես սրան, ընկերս: Շնորհավորնքներս: Բրավո,- թվիթթերի իր էջում գրել է Ջորկաեֆը։