Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակը զորքերի գործողությունների համակարգման զարգացումն է՝ փորձի փոխանակման միջոցով։
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 16-ը։