Կասկադում Ազնավուրին նվիրված ինտերակտիվ թանգարան կբացվի

Կասկադում՝ Շառլ Ազնավուրի կեցավայր-թանգարանում, բացվելու է Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված մաեստրոյի կյանքին ու մշակութային ժառանգությանը։ Այն նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսն իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում:

««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, հարթակ է հանդիսանում այս նախագծի իրագործման համար՝ աջակցելով դրա կյանքի կոչմանը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

Ազնավուրը շնորհակալություն է հայտնել IDeA հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Վերոնիկա Զոնաբենդին և Նուբար Աֆեյանին նրանց աջակցության համար։

Դիտեք Ազնավուրի որդին՝ Նիկոլան, մկրտվել է Տաթևում ֆոտոշարքը

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել