Դատարանը նիստերի դահլիճ կվերադարձնի «Սասնա ծռեր» խմբի 18 անդամներին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատավարությունը։

Ինչպես նիստից հաղորդեց ՍիվիլՆեթի լրագրողը, փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ նիստերի դահլիճ վերադարձնելու բոլոր ամբաստանյալներին, քանի որ նրանց նկատմամբ կիրառված 6-ժամյա սանկցիայի ժամկետն արդեն լրացել էր։

Մեղադրական կողմը հայտարարեց, որ սանկցիան կիրառվել է «իրավաչափ, և փաստաբանների ներկայացրած միջնորդությունը պատշաճ չի ներկայացված»։

Քննարկելով փաստաբանների միջնորդությունը՝ դատարանը բավարարեց այն․ մեկ ժամ ընդիմիջումից հետո կապահովվվի ամբաստանյալների ներկայությունը։

Նիստը՝ ուղիղ։

Մեկնաբանել