«Չի կարելի հերոսացնել «Սասնա ծռերին». Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը համարում է, որ ՊՊԾ գնդի գրավումը «շատ վտանգավոր արարք էր», այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Բալասանյանը:

«Առաջին օրը տղաներին ասել եմ` էս ի՞նչ եք արել, ասել են` մենք պետք է վստահության կառավարություն ստեղծենք, միջանկյալ, ժամանակավոր կառավարություն եւ այլն: Ասել եմ լավ, եթե վաղը Գյումրիում 60 հոգի զինվեն, ձեր իշխանությանն անվստահություն հայտնեն, զինված ապստամբություն անեն, ինչը դուք եք ասում, պիտի հրաժարական տա՞ք»,- նշել է նա:

Բալասանյանի խոսքով` «Սասնա ծռերը» չեն հասկացել ուր են գնում, ինչի են գնում:

«Հասարակությունը պետք է իմանա, որպեսզի բոյկոտի նմանատիպ բաները: Չի կարելի հերոսացնել նրանց, ամոթ է: «Սասնա ծռերի» խմբի անդամների կատարածը շատ վտանգավոր արարք էր»,- ասել է Բալասանյանը:

«Սասնա ծռերի» արարքը բնութագրելով, Բալասանյանն ասել է. «ըստ իս ահաբեկչություն է»:

Մեկնաբանել