Լապշինը խնդրում է իրեն արտահանձնել Իսրայելին

Բաքվում հուլիսի 20-ին երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը չի բողոքարկի դատավճիռը։ Նա խնդրել է արտահանձնել իրեն Իսրայելին: Այս մասին հայտնել է բլոգերի իրավաբան Էդուարդ Չերնինը, հաղորդում է Meydan.tv-ն։

Չերնինի խոսքով՝ հուլիսի 26-ին Լապշինը հանդիպել է Բաքվում Իսրայելի հյուպատոսի հետ, աշխատանք է տարվում նրա՝ Իսրայել արտահանձնման ուղղությամբ։

Իր հերթին, Ադրբեջանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ֆաիգ Գուրբանովն ասել է, որ արտահանձնման հարցը կարող է դիտարկվել միայն դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո։

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նրա դեմ հարուցված էին քրեական գործեր՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Այս տարվա փետրվարին Բելառուսը բլոգերին արտահանձնել էր Ադրբեջան։

Մեկնաբանել