Շամիրամ գյուղում կրակոցների հետևանքով մահացել է 3, վիրավորվել 5 մարդ

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա, այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը:

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննություն է կատարվում: