Սերժ Սարգսյանը ներկա կլինի Իրանի նախագահի երդմնակալությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, հաղորդում է իրանական Irna.ir գործակալությունը։

Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան պատվիրակություններ են ժամանել 70 երկրներից։

Երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրված Հասան Ռոհանիի երդմնակալությունը տեղի է ունենում երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի կողմից նրա նախագահությունը հաստատելուց ընդամենը մի քանի օր անց։

Թեհրան է ժամանել նաև Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Իրանում նախագահական ընտրությունները կայացել էին մայիսի 19-ին։

Մեկնաբանել