Շիրակի մարզի Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողին գտել են կախված վիճակում: «Արﬔնպրես»-ի
հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ։
-
Ամերիկան ձեռքը պահում է հայ-ադրբեջանական գործընթացի պուլսին
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ստելլա Մեհրաբեկյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին և Ղազախստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը։
-
Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Al-Jazeera-ին։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցերի։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ -Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո: -Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ […]
-
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։ #CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։ Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ […]
-
Ինչո՞ւ է Արարատի քաղաքապետի համար գնվել Volkswagen ID6, երբ քաղաքապետարանն
Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հրաժարվում է բացատրել, թե ինչո՞ւ է որոշել ձեռք բերել Volkswagen ID 6 Crozz մեքենա։ Ավելին, համայնքապետը նախապայմաններ է առաջ քաշել ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանելու համար՝ անտեսելով տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված պահանջները։ Ասլան Ավետիսյանը խիստ անորոշ և անհասկանալի պնդումներով առաջարկել է հերքում հրապարակել ՍիվիլՆեթի այն հրապարակման մասին, որը վերաբերում էր իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելուն։ Ապրիլի 17-ին գրել էինք, որ Ավետիսյանի համար ծառայողական Volkswagen ID 6 ամենագնացը ձեռք է բերվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող «Շին կորտ» ընկերությունից։ Գնման գործընթացը կազմակերպվել էր էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Տեխնիկական բնութագրում Արարատի քաղաքապետարանը նշել էր կոնկրետ մակնիշի […]
-
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը»,- ասված է հաղորդագրությունում։ Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական աճին: Նա համոզմունք է […]
-
Տավուշ․ Գևորգի տունը սահմանի մյուս կողմում կմնա, բայց իրական խնդիրն
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ «Խնդիրը տունը կամ այգին չէ,- ասում է Գևորգը։- Այստեղ այլ՝ ավելի կարևոր հարց կա»։