Ֆինլանդիայում զինված տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան վիրավորներ

Զինված տղամարդը ֆիննական Տուրկու քաղաքում դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան վիրավորներ։ Հաղորդվում է, որ նա բացականչում էր «Ալլահու Աքբար»։

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա։

Տուրկուի միջադեպը հետևել է իսպանական Բարսելոնա և Կամբրիլս քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին։