ԱՄՆ-ը հավելյալ 1,5 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը։ Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար․ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – նշել է Դեյվիդ Վալադաոն:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ 2000 թվականից Ղարաբաղի տարածքում գործող HALO TRUST կազմակերպությունը արդեն իսկ ականազերծել է Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների ավելի քան 90 տոկոսը:

Մեկնաբանել