Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։

Նյու Յորքում նախատեսված են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Մեկնաբանել