2018-ից WizzAir-ը Քութայիսիից կիրականացնի թռիչքներ դեպի Փարիզ, Բարսելոնա, Պրահա

WizzAir հունգարական ավիաընկերությունը Վրաստանի Քութայիսի քաղաքից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի եվրոպական քաղաքներ՝ Պրահա, Փարիզ և Բարսելոնա, այս մասին հաղորդում է վրացական Interpressnews գործակալությունը։

Ուղիղ չվերթների իրականացումը կմեկնարկի 2018-ից։ Տոմսեր կարելի է գնել ավիաընկերության կայքից։

Վերջերս կանոնավոր չվերթների շարքում ավելացել է Քութայիսի-Վրոցլավ (Լեհաստան) ուղղությունը։

Մեկնաբանել