Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն ընդունել են Մինսկի խմբի միջնորդներին

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպումներին քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին:

Մեկնաբանել