Պեդրո Ագրամունտը հեռացավ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը, որը հայտնի է իր ադրբեջանամետությամբ, պաշտոնաթող է եղել։

«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չնախագահել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում»,- Թվիթերում գրառում է արել Պեդրո Ագրամունտը։

ԵԽԽՎ-ն տեղեկացնում է, որ Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո Վեհաժողովի ամենաավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը դառնում է նախագահի պաշտոնակատար։

ԵԽԽՎ-ի կայքը տեղեկացնում է, որ նրա հրաժարականի պահանջը պետք է քննարկվեր հոկտեմբերի 9-ին մեկնարկող լիագումար նիստին։ Քննարկումն այլևս տեղի չի ունենա։

Կարդացեք՝ ԵԽԽՎ-ի Բյուրոն անվստահություն է հայտնել նախագահ Պեդրո Ագրամունտին։

Մեկնաբանել