Թալանել են «Կոնվերս» բանկի մասնաճյուղը

Այսօր թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը, այս մասին գրում է Tert.am-ը նշելով, որ լուրը հաստատվել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից:

Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:

Կատարվածի վերաբերյալ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

Լուսանկարը` Photolure-ի

Մեկնաբանել