Կյանքն առանց բանկերի ու նոտարների․ ի՞նչ կտա բլոկ-շղթա տեխնոլոգիան

Բլոկ-շղթա տեխնոլոգիան (block-chain technology) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վաղ սկզբնավորման փուլում է։ Այս տեխնոլոգիայի կիրառման արդյունքում կվերանան միջնորդ անձեր ու կազմակերպություններ, օրինակ՝ բանկերը, նոտարները, իսկ գործարքի մասնակիցները կշփվեն իրար հետ ուղիղ՝ վստահություն ձևավորելով միմյանց միջև։ Բլոկ-շղթա տեխնոլոգիան Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկայացրին «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը և Blockchain R&D Hub-ի համահիմնադիրներ Գագիկ Եղիազարյանն ու Արման Ալեքսանյանը։

Մեկնաբանել