Կարապետյանը պատրաստ է մնալ վարչապետի պաշտոնում ապրիլից հետո

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2-ին կառավարությունում մամուլի ասուլիս է հրավիրել, որին մասնակցում է մոտ 50 լրագրող։ Ասուլիսի լուսաբանումը՝ առցանց թարմացվող ռեժիմով ստորև։

Ասուլիսի սկզբում վարչապետը ներկայացրեց իր կառավարության գործունեության տասը ամիսների վիճակագրությունը՝ նշելով տարբեր ոլորտներում աճի ցուցանիշները։

Սերժ Սարգսյանի հայտարարած 1 մլրդ դոլար ներդրումայի ծրագրի մասին

– Նախագահը 1 միլիարդի մասին խոսելիս․․․ Ներդրողների ակումբն է [նկատի ունեցել]։ Իրենք մոտ ժամանակներս կհայտարարեն, այս 10-12 օրվա մեջ։

Պնդումների մասին, որ ինքը համաձայնել է լինել փոխվարչապետ 2018թ․ ապրիլին։

Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունը կոալիցիոն գործընկերների հետ։ Նման քննարկում Սերժ Սարգսյանի հետ չենք ունեցել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին, որպես անվտանգության երաշխավոր, մեծ փորձ ունեցող գործիչ, ես այդ պնդումների հետ համաձայն եմ։

Ինչպե՞ս անդամակցեցիք ՀՀԿ-ին, որը երկիրը հասցրել է չափազանց ծանր տնտեսական վիճակի։

– Շատ համարձակ եմ անդամակցել այդ կուսակցությանը․․․ ես համարում եմ, որ ՀՀԿ-ն ավելի քիչ կորուստներով է անցել այդ ճանապարհը։

Դուք ցանկանո՞ւմ եք ապրիլին մնալ վարչապետի պաշտոնում, թե՞ օրինակ կարծում եք, որ Վիգեն Սարգսյանը կամ մեկ ուրիշը կարող է ավելի լավ վարչապետ լինել։

Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ լինել վարչապետ։ Իմ աշխատանքը շարունակում եմ։ Ինչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին։ Ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ։ Ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն, պարզ ձևակերպված է։ Եթե այս հարցի վերաբերյալ լրացուցիչ հարց տալու եք, չեմ պատասխանելու։

Պետական ապարատի կրճատումների մասին, արդյոք սոցիալական խնդիր չի՞ առաջացնի։

– Դե եկեք պետական ապարատը երկու անգամ ավելացնենք․․․ Մենք լավ երկիր չենք կարող ունենալ, եթե լավ կառավարում չունենանք։

Արդյոք կառավարությունը դիտարկո՞ւմ է Բաքու-Թբիլիսի-Կարս երկթագծից օգտվելու հնարավորության տարբերակ։

Կօգտվեն, թե չեն օգտվի, կախված է այն բանից, թե ինչ առաջարկ իրենք կանեն։ Եթե բիզնեսին այդ առաջարկը ձեռնտու լինի, կօգտվի, ձեռնտու չի լինի, չի օգտվի։

Մեկնաբանել