Գյուղնախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո»-ի հետ

Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում ամերիկյան «Մոնսանտո» ընկերության հետ, այս մասին ասված է գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում։

Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, այդ թվում՝ «Մոնսանտո» ընկերությունը, որը զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամաբ, գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերի ու պեստիցիդների արտադրությամբ։

Լրատվամիջոցներում և սոցցանցերում «Մոնսանտո» ընկերության շուրջ աղմուկ էր բարձրացել։ Թեմայի շուրջ գրառում էր արել նաև ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ Հայաստանին հորդորելով հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո»-ից։

Գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նոյեմբերի 1-ի միջոցառման ընթացքում ներկայացվել են «Մոնստանտո» ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր:

«Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ Նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»:

Մեկնաբանել