2016-ի ապրիլից հետո իրավիճակ է փոխվել. Ռուբեն Մելիքյան

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ 2016-ի ապրիլից հետո իրավիճակ է փոխվել, հետևաբար՝ անվտանգության խնդիրը առաջնային է: Նա հրապարակավ պաշտպանում է տարկետման իրավունքը սահմանափակելու օրինագիծը, թեև 2004-ին մաս է կազմել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը և դեմ է արտահայտվել նմանատիպ նախաձեռնությանը: Մելիքյանի խոսքով՝ 2004-ի և 2017-ի միջև սկզբունքային տարբերություն կա։