Տարեսկզբին ջուրը կթանկանա

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը թանկացել է 11.4 դրամով, որոշումը կայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում:

Ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանվել է 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել