Դատարանը մերժել է Եղնուկյանին 1 մլն դոլար գրավով ազատելու առաջարկը

«Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանի իրավունքների պաշտպան Տիգրան Հայրապետյանը նոյեմբերի 30-ին դատարանին միջնորդել է ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ որպես գրավի առարկա առաջարկելով սահմանել 1 մլն դոլար գումար։

Այս մասին Սիվիլնեթին հաղորդեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է միջնորդությունը։ Սա առաջին դեպքը չէ, երբ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել Եղնուկյանի խափանման միջոցը։

Նրանք նաև միջնորդել էին Եղնուկյանի մասով մեղադրանքն առանձնացնել «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամների գործից և նրան դատարան չբերել, այս միջնորդությունը ևս մերժվել է։

Տիգրան Հայրապետյանը Սիվիլնեթի հետ զրույցում պարզաբանեց, որ Եղնուկյանը հիվանդության պատճառով դժվարությամբ է ներկայանում դատական նիստերին։

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է 2016թ. հուլսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մտած զինված խմբի անդամներին։

Հրպարակախոս, ազգագրագետ Հրանուշ Հակոբյանը հեգնում է դատարանի այս մերժումը․

Դիտեք Կարո Եղնուկյանի՝ ձերբակալությունից առաջ վերջին հարցազրույցը։

Մեկնաբանել