Բագրատաշեն․ ԱՊՊԱ գործակալները փակել են ճանապարհը

Բագրատաշենում աշխատող ԱՊՊԱ գործակալները հունվարի 9-ին փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով անարդար մրցակցության դրսևորման դեմ։ Ավոտապահովագրող ընկերություններից մեկը արտոնյալ դիրք էր ստացել և գրասենյակը բացել անմիջապես Բագրատաշենի մաքսակետի տարածքում, մինչդեռ մյուս ապահովագրողները գործում էին այդ տարածքից դուրս։ Հունվարի 9-ի երեկոյան գործակալներից մեկը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ արտոնյալ ընկերությունը դուրս է գալիս մաքսատան տարածքի գրասենյակից։

Մեկնաբանել