Թբիլիսիի մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով հայեր, ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։

Այսօր՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով 13 մարդ է տուժել:

Մեկնաբանել