Դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ համաձայնություն կա, մնում են որոշ տեխնիկական մանրամասներ

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվորեն հանդես է գալիս շփման գծում լարվածության նվազման դեմ և ջանքեր է գործադրում՝ ուղղված հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնմանը․ երեկ հրավիրված ճեպազրույցին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵԱՀԿ շրջանակում նախապատրաստվել է փաստաթղթի մի քանի տարբերակ, որը կարգավորում է լրացուցիչ դիտորդների գործունեությունը։ Հունվարի 18-ին Կրակովում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կողմերին փոխանցվել են թարմացված առաջարկներ։ Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին։ Մնացել են որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն նախքան ընդլայնման մեխանիզմի գործարկումը»,- ասել է Զախարովան։

Ավելին՝ Կրակովում միջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը

Մեկնաբանել