Սպասվում են թույլ տեղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում` փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-11-ն առանձին շրջաններում, փետրվարի 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում` փետրվարի 7-ի ցերեկը, փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-12-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Մեկնաբանել