«Հաշվեհարդար»․ հրապարակվեց Սեֆիլյանի գործով դատավճիռը

Մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատավճիռը։ 

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարվա և 5 ասմվա, Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարվա և 6 ասմվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարվա և 6 ամսվա, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, Ներսես Պողոսյանը՝ 3 տարվա և 6 ասմվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի