Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին։
«Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:
Մարտի սկզբին Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից և ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։