Ռուսաստանում ԵՄ դեսպանը հետ է կանչվում՝ խորհրդակցությունների

Ռուսաստանը բարձր հավանականությամբ պատասխանատվություն է կրում նախկին հետախույզ, լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար․ այսպիսի եզրակացություն է արել Եվրամիության Եվրոպական խորհուրդը Բրյուսելում անցած հանդիպման արդյունքներով։

Հանդիպման ընթացքում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներկայացրել է հետաքննության արդյունքները, որից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ «խորհրդակցությունների համար» հետ է կանչում Ռուսաստանում ԵՄ դեսպանին։

Սկրիպալների գործով պայմանավորված՝ Մեծ Բրիտանիան ավելի վաղ արտաքսել է ՌԴ 23 դիվանագետի, որին ի պատասխան Ռուսաստանն արտաքսել է նույնքան բրիտանացի դիվանագետի։

Մեկնաբանել