Արցախում ականի վրա մեքենա է պայթել, կան զոհեր. Shamshyan.com

Ժամեր առաջ Արցախի Հանրապետությունում մեքենան ականի վրա պայթել է, այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ըստ Շամշյանի` պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ տուժածները ականազերծմամբ զբաղվողներ են: