Պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սրճարանում, կա ինը տուժած

Պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սրճարանում, հաղորդում է ԱԻՆ-ը;

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մեկնաբանել