10-20 դրամ՝ Սերժ Սարգսյանի թոշակի համար

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր անցկացրեց դրամահավաք «Սերժ Սարգսյանի թոշակի համար»։ Ակտիվիստները տարաներով պտտվեցին Երևանի փողոցներում՝ հավաքելով միայն 10 և 20 դրամանոցներ։ Կազմակերպիչները հույս ունեն, որ ակցիայի վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կհաշվի հավաքված գումարը։

Մեկնաբանել